Վիտամիններ և միներալներ
A վիտամին. ռետինոլ և կարոտին
A վիտամինը նաև անվանում են հակաինֆեկցիոն վիտամին: Այն ամրացնում է իմունային համակարգը, նվազեցնում է ջրծաղիկից հետո բարդությունների, թոքային ինֆեկցիաների հավանականությունը, նպաստում հյուսվածքների վերականգնմանը:
Մաշկի ցանկացած վնասվածք (այրվածք, կտրվածք, վիրահատական միջամտություն), ավելի լավ է ապաքինվում A վիտամինի ընդունման դեպքում: Այն անհրաժեշտ է նաև առողջ մաշկ ունենալու համար: Օրինակ, բշտիկների բուժման համար հանձնարարվում է A վիտամին ընդունել 3-4ամսվա ընթացքում, համեմատաբար բարձր չափաքանակներով: Բայց այդպիսի չափաքանակով այն վտանգավոր է հղիների համար, քանի որ կարող է երեխային վնասել:
Որոշ գիտական հետազոտությունների արդյունքներ հաստատում են, որ A վիտամինը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի պահպանմանը ինսուլինի օգտագործման դեպքում: Օրգանիզմում A վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է փոխանակային գործընթացների խանգարմանը, աճի դանդաղեցմանը, հյուծվածությանը, նյարդային համակարգի գործառույթների խանգարմանը, տարբեր գեղձերի գործառույթների նվազեցմանը, կոնյուկտիվիտի առաջացմանը, մաշկի չորացմանը և եղջրացմանը, ֆուրունկուլոզի առաջացմանը, օրգանիզմի ինֆեկցիաների հանդեպ դիմադրողականության նվազմանը: A հիպովիտամինոզի դեպքում հակում է զարգանում շնչառական, մարսողական, միզական համակարգի օրգանների հիվանդությունների հանդեպ:
Ռետինոլը պարունակվում է կենդանական ծագման որոշ մթերքի մեջ` ձյան յուղ, լյարդ, կաթնամթերք, հավի ձու: Բուսական ծագման նարնջագույն-կարմիր մթերքը (գազար, կարմիր տաքդեղ, լոլիկ, դդում, դեղձ, ծիրան, չիչխան, մասուր), ինչպես նաև եղինջը, սպանախը, հազարը, կանաչ սոխը, մաղադանոսը, թրթնջուկը նաև կարոտին են պարունակում, որը մարդու օրգանիզմում A վիտամինի է վերածվում: Քանի որ կարոտինը A վիտամինից թույլ է, այն պետք է եռակի անգամ շատ օգտագործել: Օրինակ, եթե A վիտամինի օրական նորման կազմում է 1,5 մգ, ապա կարոտինինը`4,5 մգ: A վիտամինը և կարոտինը հիանալի հատկություն ունեն օրգանիզմում կուտակվելու և դրանց ավելցուկը կարող է մեկ տարուց ավելի պահպանվել, դրա համար էլ բավարար է ամռան-աշնան ամիսներին համապատատասխան մթերք օգտագործել, որպեսզի ձմռանը կամաց-կամաց օգտվել «սեփական» պաշարներից: Մթերքների սովորական ջերմամշակման ժամանակ վիտամինը գրեթե չի ոչնչանում: Օրգանիզմի կողմից յուրացվող կարոտինը և այն A վիտամինի վերածելու գործընթացը լավանում է, եթե բանջարեղենային ուտեստները պատրաստվի յուղով (օրինակ գազարը տապակել թթվասերով):
A վիտամինի օրական պահանջն օրգանիզմում ավելանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, ճառագայթման, բարձր ջերմաստիճանի հետևանքով, տարբեր հիվանդությունների ժամանակ:
A վիտամինի անբավարարության պատճառ կարող են լինել.
-
սխալ սննդակարգը և մթերքում ռետինոլի ցածր պարունակությունը,
-
երեխայի ինտենսիվ աճման որոշակի շրջաններում ռետինոլի բարձր պահանջը,
-
ռետինոլի և կարոտինի պաշարների չափից շատ օգտագործումը մարսողական համակարգի օրգանների սուր և քրոնիկական հիվանդություննով պայմանավորված (հեպատիտ, խոլեցիստոխոլանգիտ, լյամբլիոզ, քրոնիկական էնթերիտ, էնթերոկոլիտ, մեխանիկական դեղնախտ), ռետինոլի փոխանակության բնածին խանգարում:
A հիպերվիտամինոզը բնութագրվում է մաշկի քորով, ճառագայթահարմամբ, անքնությամբ, գլխացավով: Այս ախտանշանները դրսևորվում են նաև կարոտինով ու ռետինոլով հարուստ մթերքի չափից շատ օգտագործման դեպքում (ծովային ձկների և կենդանիների լյարդ, գազարի հյութ):
14.04.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ